1 ՆԱԽԱԲԱՆ «Անցյալը ներկա է դառնում, երբ հիշողությունն ապրում է սիրով» Սիրան Զոհրաբյան Ողջույն , սիրելի ՛ ընթերցողներ Ա յս գիրքը նվիրված է ինձ համար չափազանց կարեւոր մարդու՝ պապիկիս , Նիկողոս Զոհրաբյանի կյանքի պատմությանը։ Այստեղ ամփոփված է նրա կյանքի ուղին՝ մանկությունից մինչեւ ծերություն։ Գիրքը գրելու միտքը ծնվեց պապիկիս մահվանից երկու տարի անց։ Սկզբում դա պարզապես միտք էր , բայց հետզհետե դարձավ նպատակ , որը պետք է կյանքի կոչեի ցանկացած պարագայում։ Ես ունեի շատ պատճառներ այն իրագործելու համար , բայց դրանցից ամենակարեւորը պապիկիս անցած կյանքի դժվար , բայց միեւնույն ժամանակ ոգեշնչող ուղին էր՝ 2 լի խոչընդոտներով , տառապանքներով , սակայն նաեւ տոկունությամբ , առաջ նայելու կամքով եւ պայքարելու վճռականությամբ։ Նա ինձ համար մարդու էության լավագույն մարմնավորումն էր՝ ճիշտ ապրելու , բարին չարից տարբերելու , կյանքի դժվարություններին արժանապատվորեն դիմակայելու կենդանի օրինակ։ Ես պապիկիս համար ոչ միայն թոռնուհի էի , այլեւ առաջին հերթին՝ լավ ընկեր , որի հետ , անկախ տարիքային մեծ տարբերությունից , կիսվում էր իր սրտի խոսքերով , թեթեւանում էր ու վստահում ամենից շատ։ Նա միշտ հպարտանում էր ինձնով։ Ես խորապես երախտապարտ եմ , որ ունեցել եմ այդպիսի պապիկ , ում շնորհիվ իմ մեջ սերմանվեցին մարդկային բարձր արժեքների կարեւորությունը՝ մարդ լինելու եւ մարդ մնալու վեհ առաքելությունը։ 3 Այս էջերում կգտնեք նրա կյանքի կարեւոր դրվագները , որոնք ինձ համար դարձել են կյանքի ուղեցույց։ Հուսով եմ՝ գիրքը կդիպչի ձեր սրտերին , կփոխանցի կյանքի կարեւոր դասեր եւ , ինչու ոչ , կծառայի նաեւ որպես ոգեշնչող օրինակ։ 4 1922 թվական : Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ( ԽՍՀՄ ), որի կազմում էր նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ժամանակները դաժան եւ բախտորոշ էին շատերի համար։ Երկրում սով էր , մարդիկ հաճախ անգամ մի կտոր հաց չէին կարողանում հայթայթել։ Շատերը սովից մահանում էին , ոմանք պարզապես գոյատեւում , իսկ ոմանք՝ դեռ մանուկ հասակից աշխատում էին ամենատարբեր տեղերում՝ հանուն մի պատառ հացի։ Այդ դժվարին ժամանակներո ւմ ՝ 1922 թվականի հունիսի 10 - ին , Խորհրդային Հայաստանի Շենիկ գյուղում ( նախկին Մազարջու ղ ), լույս աշխարհ եկավ մի մանուկ ՝ իմ պապիկը։ Նրան եւս վիճակված էր կրել կյանքի ծանր բեռը եւ պայքարել սեփական գոյության համար։ Պապիկս մարդ էր բարձր մարդկային արժեքներով՝ արժանապատիվ , բարի եւ հարգված համայնքում։ Ծնվել էր խոնարհ , բայց աշխատասեր ընտանիքում։ Նրանք երկու եղբայր էին՝ պապիկս եւ 5 նրա կրտսեր եղբայր Զորիկը։ Ցավոք , Զորիկը չհասցրեց լիարժեք ապրել իր կյանքը նա դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 - 1945) զոհերից մեկը։ Նրանց մայրը՝ համեստ , համբերատար ու խոնարհ կին էր , որն էլ հետո լույս աշխարհ բերեց երրորդ՝ աղջիկ երեխան։ Սակայն սովը եւ հիվանդությունը միասին խլեցին թե՛ նորածնի , եւ թե՛ մոր կյանքը։ Դա անասելի մեծ ցավ էր ամբողջ ընտանիքի համար։ Երեխաներն որբացան՝ զրկվելով մոր քնքշանքից ու խնամքից , եւ այդ կորուստն իրենց հետ տարան ամբողջ կյանքի ընթացքում։ Պապիկս յոթ տարեկան էր այդ ժամանակ , իսկ եղբայրը՝ իրենից երկու տարով փոքր։ Ճիշտ է , նրանց հայրը՝ Թադեւոսը , ջանք ու եռանդ չէր խնայում երեխաների տարրական կարիքները հոգալու համար , սակայն մոր բացը այդպես էլ չհաջողվեց լիովին լրացնել։ 6 Ի վերջո , ոչ ոք երբեւէ չի կարող լրացնել այն դատարկությունը , որը մնում է ծնողի , հատկապես մոր կորստից հետո , առավել եւս այն տարիքում , երբ երեխան դեռ փոքր է եւ ունի մոր սիրո , ջերմության , ուշադրության կարիքը։ Չէ՞ որ մայրը ուրիշ է։ Նա միշտ հասկանում է , ներում է զավակին , նույնիսկ այն դեպքում , երբ վերջինս կարող է անհարգալից գտնվել կամ ասել մի բան , որ ցավեցնում է մայրական սիրտը։ Նույնիսկ այդ դեպքում մայրը լուռ տանում է այդ ամենը՝ առանց բարձրաձայնելու կամ դժգոհություն արտահայտելու։ Իմ կարծիքով՝ պետք է սիրել եւ գնահատել ծնողներին կենդանության օրոք , քանի որ հետո արդեն կարող է ուշ լինել։ Հաճախ պետք է ասել սիրո ջերմ խոսքեր , նստել նրանց կողքին , զրուցել , միասին լավ ժամանակ անցկացնել , որպեսզի նրանք մենակ ու անտեսված չզգան։ Կյանքը շատ կարճ է , եւ հետո ափսոսալն անիմաստ է չասված բարի խոսքերի համար։ 7 Վերադառնալով բուն նյութին՝ նշեմ , որ պապիկիս հայրը՝ Թադեւոսը , քարտաշ էր , քանդակագործ , ով իր օրվա մի կտոր հացը վաստակում էր արդար քրտինքով։ Նրա ձեռքերը միշտ կոշտացած էին աշխատանքից , սակայն նույն այդ ձեռքերով նա կարողանում էր ստեղծել նուրբ ու շնչող քանդակներ , որոնք տարիներ շարունակ կանգուն էին մնում՝ որպես հուշ եւ հիշողություն։ Թադեւոսը նաեւ հաց թխել գիտեր՝ ոչ միայն հանուն ընտանիքի հացի , այլեւ օգնելու նրանց , ովքեր կարիքի մեջ էին։ Նրա սրտի բարությունը եւ արհեստի վարպետությունը համադրված էին մի կերպարի մեջ , որին հարգում էր ողջ գյուղը։ Պապիկս , լինելով ընդամենը յոթ տարեկան երեխա , որոշում է օգնել իր հորը՝ մի փոքր թեթեւացնելով նրա հոգսը։ Նա օրեցօր հետեւում էր հորը՝ քարե սառը զանգվածների վրա կյանք ներշնչելու արվեստը սովորելու ցանկությամբ։ Հոր կողքին աշխատելով՝ նա ոչ միայն ձեռք բերեց 8 արհեստի հմտություններ , այլեւ ժառանգեց նրա համբերատարությունն ու վաստակած հարգանքի զգացումը։ Երբ գյուղում որեւէ մեկը մահանում էր , հանգուցյալի հարազատները գալիս էին Թադեւոսի մոտ եւ խնդրում , որ նա պատրաստի շիրմաքարը։ Այդ գործում պապիկս էլ չէր զիջում հորը նա գնում էր նրա հետ , բերում գործիքները , պահում քարերը եւ ժամանակի ընթացքում ինքն էլ սկսեց քանդակել։ Հետագայում նա վարպետացավ՝ դառնալով հմուտ քարտաշ - քանդակագործ , որի ձեռագրով արված շիրմաքարերը դարձան պատմության քարեղեն լուռ վկաներ։ Տարիները անցնում էին։ Երեխաները մեծանում էին , հաճախում դպրոց , ավելանում էին կարիքներն ու հոգսերը։ Հայրը՝ Թադեւոսը , միայնակ էր այդ ամենում , սակայն հնարավորինս փորձում էր հասցնել։ Նրան անհրաժեշտ էր կողակից , ով թեկուզ մի փոքր կնվազեցներ հոգսերը եւ կօգներ երեխաների 9 դաստիարակության հարցում։ Հեշտ չէր՝ լինելով տղամարդ , միաժամանակ կատարել եւ՛ տղամարդուն , եւ՛ հարկ եղած դեպքում՝ կնոջը վերապահված պարտականությունները։ Բայց նա երբեք չէր տրտնջում ամեն ինչ սիրով էր անում իր երկու որդիների համար։ Այս ամենը չէր վրիպում համագյուղացիների աչքից։ Բարի մտադրությամբ նրանք խորհուրդ էին տալիս Թադեւոսին կրկին ամուսնանալ։ Սակայն նա չհետեւեց ոչ մեկի խորհրդին՝ չամուսնանալով։ Նա պարզապես չէր զգում դրա անհրաժեշտությունը։ Հավատում էր , որ ոչ մի կին չէր կարող փոխարինել երեխաների մորը , հոգ տանել եւ սիրել այնքան , որքան մայրը։ Երկու եղբայրներն էլ լավ էին սովորում դպրոցում , հատկապես իմ պապիկը։ Նա բացարձակ գերազանցող էր։ Բոլոր առարկաներն էլ հավասար կարեւորություն ունեին նրա համար , եւ նա փայլուն տիրապետում էր դրանց։ Սակայն գյուղի դպրոցը 10 ութամյա էր , եւ ոչ բոլորն ունեին հնարավորություն ուսումը շարունակելու տասնամյակում։ Շենիկ գյուղին կից կար Ղրմզլու գյուղը , որտեղ գործում էր տասնամյա դպրոց։ Բայց այնտեղ սովորելն էլ հեշտ չէր նախ՝ հեռավորության պատճառով , քանի որ փոխադրամիջոց չկար , հետո՝ միայն գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներն էին ընդունվում։ Պապիկս , չնայած բոլոր դժվարություններին , գնում էր այդ դպրոցը եւ ավարտում գերազանց գնահատականներով։ Ճանապարհը երկար էր ու դժվար , հատկապես ձմռանը , երբ ձյունը ծածկում էր ամեն ինչ։ Նա պատմում էր , որ նույնիսկ նորմալ ոտնաման չունեին։ Սակայն ոչ մի դժվարություն չխանգարեց նրան , որովհետեւ ուներ տոկուն կամք , սովորելու մեծ ցանկություն եւ ձգտում՝ կյանքում ինչ - որ բանի հասնելու։ 11 Դպրոցն ավարտելուց հետո նա զորակոչվում է Սովետական բանակ՝ ծառայության։ Բարեհաջող վերադառնում է հայրենի տուն , բայց դեռ ծառայությունից լիարժեք շունչ չքաշած , սկսվում է ավելի դաժան ժամանակաշրջան՝ ոչ միայն պապիկիս , այլեւ ողջ ժողովրդի համար։ 1939 թ սեպտեմբերի 1 - ին սկսվեց Երկրորդ աշխարհամարտը , իսկ 1941 թ հունիսի 22 - ին՝ Հայրենական մեծ պատերազմը։ Պատերազմի հենց սկզբում իմ պապիկը եւ նրա եղբայրը՝ Զորիկը , զորակոչվեցին խորհրդային բանակ։ Պապիկս ծառայել է Չիտայի մարզի Բորզյա քաղաքի մոտակայքում տեղակայված զենիտահրթիռային դիվիզիայում՝ որպես հրետանավոր։ Ծառայության ընթացքում նա ստացել է կրտսեր սերժանտի զինվորական կոչում։ Պատերազմի թեժ տարիներին նա ուսանել եւ գերազանց ավարտել է Պերմի ռազմածովային ավիացիոն տեխնիկական ուսումնարանը։ 12 Ավարտելուց հետո նրան տեղափոխել են Կարմրադրոշ Բալթիական նավատորմի ռազմաօդային ուժերի շտաբ , որը տեղակայված էր Լենինգրադի մոտ։ Այստեղ , հաշվի առնելով նրա մասնագիտական պատրաստվածությունը եւ կարողությունները , նրան վստահել են աշխա տել ինքնաթիռների շարժիչների վերանորոգման արվեստանոցում։ Միաժամանակ նա խորությամբ ուսումնասիրել է ամերիկյան արտադրության Douglas A - 20 ռմբակոծիչների կառուցվածքն ու տեխնիկական սպասարկումը։ Այնուհետեւ պապիկս տեղափոխվել է ռազմաճակատ՝ 51 - րդ ռմբակոծիչային ավիագունդ։ Սկզբում ծառայել է որպես ինքնաթիռի երկրորդ մեխանիկ , իսկ այնուհետեւ՝ որպես առաջին մեխանիկ։ Այս ինքնաթիռներն օգտագործվում էին գերմանական ռազմանավերի ռմբակոծման եւ տորպեդահարման համար Բալթիկ ծովում։ Պապիկս մասնակցել է Քյոնիգսբերգի գրավմանը եւ Ռիգայի ազատագրմանը։ Իր մարտական ծառայության ու անմնացորդ 13 նվիրումի համար պարգեւատրվել է հետեւյալ մեդալներով «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ «Մարտական ծառայության համար» մեդալ «1941 – 1945 թթ. Գերմանիայի դեմ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի համար» մեդալ Հինգ տարի տեւած պատերազմը ի վերջո ավարտվեց ԽՍՀՄ - ի ժողովրդի հաղթանակով եւ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախիչ պարտությամբ։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո պապիկս՝ դեռեւս չմարած բազում հուշերի բեռով, սկսեց որոնել իր եղբորը՝ Զորիկին, որը եւս մասնակցել էր Հայրենականին՝ կռվելով այլ ռազմաճակատներում։ Անհանգիստ էր հոգին՝ լցված խռովքով ու անհասկանալի մղումով, թե Զորիկը դեռ ինչ - որ տեղ կա, սպասում է... Սակայն երկարատեւ ու տագնապալի որոնումները մնացին անպատասխան։ 14 Պաշտոնական հաղորդագրությունը՝ եղբայրը զոհվել է, դարձավ անբուժելի վերք սրտում, քանի որ նրա մարմինը երբեք չգտնվեց։ Այդ մութ դատարկությունն ավելի ահարկու էր, քան ինքը՝ մահվան լուրն է ր։ Դա հսկայական հարված էր պապիկիս համար։ Զորիկը միայն եղբայր չէր՝ նա հոգու կեսն էր, պատանեկության ընկերն ու գաղտնիքների լուռ բաժնեկիցը։ Սրտաճմլիկ էր այդ կորստյան վիշտը՝ կորցնել նրան, ում հետ կիսել էր մանկության լուսավոր օրերն ու պատերազմի մռայլ գիշերների հ ույսերը։ Սրտում անասելի ցավով, կսկիծով ու անլռելի միայնությամբ պապիկս վերադարձավ հայրենի գյուղ։ Թեեւ կյանքը շարունակվում էր, նրա ներսում ժամանակը կարծես կանգ էր առել՝ պահած նրա դեմքի կնճիռների ու հայացքի խորքում եղբոր անտես, բայց մշտամարմին ներկայությունը։ Հոգու խորքում նա փայփայում էր լուռ, բայց անբեկելի հույսը՝ թե եղբայրը ողջ է, թե մի օր հանկարծ դուռը կբացվի, ու դիմացը 15 կանգնած կլինի Զորիկը՝ ժպիտով, մռայլ պատերազմից վերադարձած, բայց կենդանի։ Սակայն , այդ դուռը երբեք չբացվեց։ Իսկ տարիները անցան՝ մեկը մյուսի ետեւից՝ թողնելով իրենց հետքը պապիկիս մազերի վրա, բայց չմարելով նրա սրտում վառվող կարոտը։ Նա ապրեց իր ծերության տարիները՝ լուռ խոսելով եղբոր հետ մտովի, հիշելով նրա ծիծաղը, քայլերը, աչքերի փայլը։ Նրա կյանքի այդ մի մասնիկը, չնայած պատերազմին, մահվան լուրին ու տարիների անգութ ընթացքին, երբեք չմարեց՝ ապրեց նրա ներսում՝ որպես հավերժ կարոտ։ Երբ պապիկիս հայրը՝ Թադեւոսը, իմացավ որդու մահվան լուրը, ապրեց անսահման վիշտ։ Իր ողջ կյանքում, լինելով միայնակ եւ մոռանալով սեփական անձի մասին, նա մեծ դժվարություններով մեծացրել էր իր երկու որդիներին՝ չընկրկելով կյանքի ճանապարհին հանդիպած որեւէ խոչընդոտի առաջ։ Նրա որդիներն էին իր կյանքի միակ իմաստը, լույսը խավարի մեջ։ Սակայն կյանքը զրկեց նրան այդ լույսի մի շողից։ Ճիշտ է՝ դժվար էր համակերպվել անդառնալի կորստի 16 հետ, սակայն կյանքը շարուն ակվում էր, եւ անհրաժեշտ էր առաջ շարժվել։ Որոշ ժամանակ անց պապիկիս հայրը որոշեց որդուն ամուսնացնել՝ գտնելով նրան արժանի ընտանիք։ Նա արդեն կորցրել էր մի որդուն եւ չէր ցանկանում, որ մյուս որդին մնա միայնակ իր մահից հետո։ Ցանկանում էր նրան տեսնել կայուն, ընտանիք կազմած, կյանքը դասավորած։ Այդ մտադրությամբ էլ Թադեւոսը ընտրեց մի համեստ, բարի ընտանիք հարեւան Փիրթիկյան գյուղից։ Ընտանիքի դուստրը՝ Սեդան, իմ տատիկը, պետք է դառնար պապիկիս կինը։ Այդ տարիներին ընդունված էր, որ զավակները ենթարկվում էին ծնողների որոշումներին։ Տ ատիկիս հայրը՝ Սարգիսը, վարժապետ էր եղել, սակայն ամուսնության պահից արդեն կենդանի չէր։ Տատիկս ապրում էր մոր՝ Վարդանուշի, քույր ու եղբայրների հետ։ Նա ուներ երկու քույր եւ երեք եղբայր։ Ընտանիքը համեստ էր, հասարակ կյանքով ապրող, բայց բազում դժվարությունների միջ ով անցած։ 17 Տատիկիս հայրը գերի էր ընկել թուրքական արշավանքների ժամանակ, երբ բազմաթիվ հայեր պահվում էին Մշո Սուրբ Առաքելոց վանքում։ Նրան եւ շատերին պահում էին այդտեղ։ Վերջապես նրան հաջողվել էր փախչել՝ սառը ջրերի միջով անցնելով, սակայն այդ փախուստը ծանր հետեւանք ներ էր թողել նրա առողջության վրա։ Երկու ընտանիքների համաձայնությամբ պապիկս ու տատիկս ամուսնանում են։ Նրանց ընտանիքում ծնվում են վեց զավակ՝ Մուրադը (իմ հայրը), Թաթուլը, Հովնանը, Վեներան, Վա լ յ ան եւ Ռուզանը։ Չնայած կյանքի դժվարություններին՝ նրանք մեծանում են սիրով ու խնամքով։ Պապիկս եղել է մեծ աշխատասեր, բազմակողմանի զարգացած մարդ։ Նա քարագործ ճարտարապետ էր՝ բարձր մտավոր կարողություններով։ Նրա ձեռագիրը՝ լինի թղթի, թե քարի վրա, հիշեցնում էր ճարտար ապետական արվեստի նուրբ օրինակներ։ Աշխատում էր դանդաղ, 18 բայց որակով, եւ նրա բոլոր գործերն իսկական կոթողներ էին։ Նա նաեւ զբաղվել է կրթական եւ մշակութային գործով՝ աշխատելով Շենիկում ակումբի վարիչ, իսկ Կարմրաշեն գյուղում՝ ռուսաց լեզվի ուսուցիչ։ Սակայն կառավարությա ն որոշմամբ գյուղի բնակիչները տեղափոխվեցին Թալինի շրջանի Դալարիկ գյուղ։ Թեեւ պապիկս դեմ էր այդ որոշմանը եւ պայքարեց դրա դեմ, ստիպված եղավ վեց տարի անց տեղափոխվել այնտեղ՝ մնալու մշտական բնակության։ Նրա պատմելով՝ սկզբնական շրջանում դժվար էր հարմարվել նոր միջավա յրին, սակայն ամեն ինչ աստիճանաբար կարգավորվեց։ Պապիկս աշխատանքի անցավ Դալարիկի դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի եւ ռազմագիտության ուսուցիչ (զինղեկ)։ Միաժամանակ ավտոգործի դասեր էր տալիս երիտասարդներին՝ Դալարիկի հարեւանությամբ գտնվող Լեռնագոգ գյուղում։ Նա իր 19 պարտա կանությունները կատարում էր բարձր պատասխանատվությամբ ու նվիրումով։ Չնայած զբաղվածությանը՝ միշտ պատմում էր, թե որքան շատ էր կարոտում իր ծննդավայրը՝ Մազարջուղը, որտեղ անցել էին նրա մանկությունն ու երիտասարդ տարիները։ Թեեւ տարիները եղել էին բարդ ու դժվար, նրա կ արոտն առ հարազատ ծննդավայր երբեք չէր մարում։ Սակայն տարիներն անցնում են, եւ որոշ բաներ արդեն հնարավոր չէր փոխել։ Պապիկս իր երեխաներին դաստիարակում էր մարդկային բարձրագույն արժեքներով։ Նա հավատում էր, որ կիրթ ու խելացի լինելու միակ ճանապարհը աշխատասիրություն ն է, որովհետեւ եթե մարդը աշխատի իր վրա, ապա անպայման կհասնի ցանկալիին։ Նա միշտ հպարտանում էր իր երեխաներով եւ երբեք տարբերություն չէր դնում նրանց միջեւ։ Երեխաները մեծացան, եւ ամեն մեկն գնաց իր ճանապարհով։ Աղջիկներն ամուսնացան,